Բացառություններ
Ինչպես մարդկային գործունեության ամենատարբեր ոլոտներում, այնպես էլ ծրագրավորման մեջ հաճախ անհրաժեշտություն է առաջանում գործ ունենալ չնախատեսված, բացառիկ իրավիճակների հետ։ Օրինակ, ուզում ենք կարդալ մի որև ֆայլ, բայց այն գոյություն չունի, կամ համակարգից պահանջում ենք հիշողության մի նոր կտոր, բայց մատչելի հիշողությունն արդեն սպառվել է։ Այդպիսի իրավիճակները C++ լեզվում կոչվում են բացառություններ (exceptions)։